Այսօրվանից դեպի Բաթումի ուղեվարձը թանկացել է
Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ ընթացող մարդատարների ուղեվարձը թանկացել է: Այս մասին տեղեկություն է տարածում «Վրացական երկաթուղիները»։
Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, հուլիսի 25-ից Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ երկհարկանի գնացքներով երթևեկության արժեքը կկազմի 34 լարի երկրորդ կարգի համար, առաջին կարգի տոմսի արժեքը՝ 74,00 լարի։ Իսկ բիզնես դասի համար ուղևորը պետք է վճարի 124 լարի։
««Վրացական երկաթուղիները» փոխում են Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ շարժվող երկհարկանի մարդատար գնացքների սակագները։
Սակագնի բարձրացման մի շարք օբյեկտիվ պատճառներ են վերջին տարիներին էլեկտրաէներգիայի, գնացքների սպասարկման, նյութերի և այլ ծախսերի զգալի աճը։
Հուլիսի 25-ից Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ երկհարկանի գնացքներով երթեւեկության արժեքը կազմում է.
Երկրորդ դաս - 34 լարի; առաջին դաս - 74 լարի; բիզնես դաս - 124 լարի; Ուղեվարձի որոշումը ըստ նստատեղերի կատեգորիաների (դասերի) ուղևորներին հնարավորություն է տալիս լրացուցիչ ընտրություն կատարել:»
Տեղեկացնում ենք նաև, որ Թբիլիսի-Փոթի, Զուգդիդի, Օզուրգեթի և Քութայիսի ուղղությամբ մարդատար գնացքներով երթևեկության արժեքը մնացել է անփոփոխ: