«Կովիդ-19-ը ամեն օր հաստատվում է մինչև հինգ մարդու մոտ»,- Գիորգի Բարձիմաձե
Սամցխե-Ջավախքում ավելացել են կորոնավիրուսային վարակի դեպքերը: «Իմեդի» կլինիկայից պարզաբանում են, որ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր վիրուսը հաստատվել է առնվազն հինգ մարդու մոտ: Ինչպես տարածաշրջանում, վարակման դեպքերն ավելացել են ողջ երկրում։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ հուլիսի 18-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 253-ի, ևս 5-ը մահացել են։ 7 508 մարդ ապաքինվել է վիրուսից։ Երկրում անցկացվել է 74 245 թեստ։ Անցած շաբաթ հայտնաբերված նոր դեպքերից 97 մարդ վարակվել է Սամցխե-Ջավախքում:
Գիորգի Բարձիմաձեի խոսքով, այս պահին կլինիկայում բուժվում է երեք հիվանդ։