Չհայտարարագրված ոսկյա իրեր՝ Վրաստանի օդանավակայանում
Եկամուտների ծառայության տվյալներով՝ կանխվել են չհայտարարագրված ոսկյա արտադրանք Քութաիսիի օդանավակայան ներմուծելու փաստերը։
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության Քութայիսիի օդանավակայանի մաքսային անցակետում Վրաստանի, Ղազախստանի և Հունաստանի քաղաքացիների ֆիզիկական և անձնական ուղեբեռի զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 524,94 գրամ): Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 42154,61 լարի։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիների նկատմամբ որպես սանկցիա նշանակվել է 42154,61 լարի տուգանք»,- հայտնել են գերատեսչությունում։