3 տարուց ավելի սպառողական վարկեր այլեւս չեն տրամադրվի
Վրաստանի Ազգային բանկի նոր որոշմամբ՝ սպառողական վարկերը տրամադրվում են 4 տարվա փոխարեն առավելագույնը 3 տարի ժամկետով։ Ազգային բանկի նախագահի խոսքով, որոշում է ընդունվել սպառողական վարկավորման դանդաղեցման ուղղությամբ։
Նրա պարզաբանմամբ՝ ընթացիկ ժամանակահատվածում սպառողական վարկերի ավելորդ աճի պատճառով գնաճի վրա լրացուցիչ ճնշումը նվազեցնելու նպատակով նպատակահարմար է համարվել ժամկետը կրճատել մինչև 3 տարի։
Մինչ օրս երկրում սպառողական վարկերը տրամադրվում էին մինչև չորս տարի ժամկետով։ Վրաստանի Ազգային բանկը (ՎԱԲ) որոշում է կայացրել կրճատել ժամկետը: