«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Ջավախքի բնակչությանը
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, օգոստոսի 26-ին Ախալքալաքի և Նինոծմինդայի որոշ գյուղերում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
ժամը 11:00-18:30-ը, էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Բեժանո, Ճիխարուլա, Տաբածկուրի, Բալանթա, Մոդեգամ և հարակից գյուղերի բաժանորդների համար:
Ժամը 16:00-18:30--ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն, Մեծ Գոնդրիո, Կուլալիս, Մամզարա և հարակից գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: