Վրաստանի քաղաքացին Թուրքիայում սպանել է երկու մարդու
Թուրքիայում Վրաստանի քաղաքացին սպանել է երկու մարդու, որից հետո ինքնասպան է եղել։ Հենվելով թուրքական լրատվամիջոցների վրա՝ «Բաթումելեբի» հրատարակությունը հրապարակում է տեղեկությունն ու գրում, որ տղամարդն ինքնասպան է եղել նրանից հետո, երբ պատրաստվում էր հատել Սափիի սահմանը, իսկ ոստիկանները փորձել են ձերբակալել նրան։
«Նա ինքն իրեն սպանել է նույն զենքով, որով սպանել է մի կնոջ ու տղամարդու»,- հրատարակության մոտ պատմել է թուրք լրագրողը։ Նրա տեղեկություններով՝ սպանվածներից երկուսը Վրաստանի քաղաքացիներ են, նրանցից մեկը՝ կին։
«Ըստ առկա տեղեկությունների՝ Վրաստանի քաղաքացին, ում ինքնությունը մինչ օրս պարզված չէ, տանը, որտեղ բնակվում էր ևս երկու հոգու հետ, անհայտ պատճառով հրազենից կրակելով սպանել է երկու քաղաքացու։ Սպանվածներից մեկը կին է»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել Վրաստանի սահմանի մոտ՝ թուրքական Արհավի շրջանում։