Սեպտեմբերի 9-ին խորհուրդ է տրվում զերծ մնալ Նինոծմինդայով Հայաստան ուղևորվելուց
Սեպտեմբերի 9-ին, ժամը՝ 10:00-ից մինչև 24:00-ն Հայաստանի հետ սահմանին չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն:
Նինոծմինդայում, նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված, այդ օրը խորհուրդ է տրվում զերծ մնալ Նինոծմինդայով Հայաստան ուղևորվելուց:
Բավրայի մաքսակետի նոր շենքը պատրաստ է շահագործման, աշխատակիցները տեղափոխվում են այնտեղ, և այդ պատճառով ժամանակ կպահանջվի նոր շենք տեղափոխելու համար։