Որ երկրներն են դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումը
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին պայմանավորվել են դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Ենթադրվում է, որ որոշման վերջնական հաստատումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին կայանալիք ԵՄ խորհրդի նախարարական նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Բացի դրանից, ըստ աղբյուրի, մշտական ներկայացուցիչները համաձայնել են վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները, որոնք սահմանվել են ավելի քան հազար ֆիզիկական անձանց և հարյուրից ավելի կազմակերպությունների նկատմամբ։ Վերջնական որոշումը սպասվում է սեպտեմբերի 9-ին։
Օգոստոսի 31-ին ԵՄ ԱԳ նախարարները որոշել են կասեցնել Ռուսաստանի Դաշնության հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը, որը գործում էր 2007 թվականից։