10 անգամ ավելի տուգանք՝ մգեցված ապակիներով մեքենան վարելու համար
Մգեցված ապակիներով վարելու համար տուգանքը 10 անգամ ավելանում է. Ներքին գործերի նախարարության պատրաստած օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան։
Փոփոխության համաձայն, խստացվում է մգեցված ապակիներով կամ սահմանափակ լույսի փոխանցմամբ տրանսպորտային միջոց վարելու պատասխանատվությունը՝ պատժամիջոցին գումարվում է տուգանքի վճարումը 500 լարիի չափով։ Մինչդեռ ներկայիս դրությամբ, տուգանքը կազմում էր 50 լարի։
Միաժամանակ բարձրացվում է նշված գործողությունը կրկնելու համար պատժամիջոցը, որի համար պատժամիջոցի չափը կկազմի 1000 լարի։
Ներքին գործերի նախարարությունը պատրաստել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների նախագիծը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի խորհրդարանի Բյուրոյի աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում։