Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։
Նրանց տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ից սեպտեմբերի 25-ի առավոտյան ժամերին Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է ժամանակ առ ժամանակ, տեղ-տեղ՝ ուժեղ անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։ 2-3 բալանոց փոթորիկ ծովի վրա:
Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի (հատկապես Արևմտյան Վրաստանի) ջրի մակարդակի զգալի աճի, փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման: