«Լարսի» անցակետն աշխատում է անխափան. Եկամուտների ծառայություն
Վրաստանի մաքսային տարածքում ապրանքների ներմուծումը/արտահանումը, ավտոմոբիլների տեղաշարժը, ինչպես նաև պետական սահմանը հատող անձանց մաքսային հսկողության ընթացակարգերի իրականացումն իրականացվում է ամբողջ հզորությամբ, օրը 24 ժամ, առանց ընդհատումների,- այս մասին հայտարարել են Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում։
«Այստեղ նշում ենք, որ վերջին տասնօրյա տվյալների համաձայն՝ Վրաստանի պետական սահման մուտքի և ելքի կտրուկ տարբերություն/աճ չկա։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկությունների տարածումից»,- հայտնել են գերատեսչությունից։