Ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիներին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։
«Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար
Հայաստանը կօգտագործի բոլոր հասանելի միջազգային մեխանիզմները հետաքննությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,- գրել է Փաշինյանը։