Պուտինը որոշ շրջաններում ռազմական դրություն է հայտարարել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական դրություն է հայտարարել Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապոռոժյեի շրջաններում։
Այս որոշման մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը խորհրդի նիստում ասել է, որ որոշումը պետք է անհապաղ ուղարկվի Դաշնության խորհուրդ։
Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների առաջնորդները Ուկրաինայի Խերսոնի շրջանում ասում են, որ ուկրաինական իշխանությունները ծրագրում են հարձակում իրականացնել քաղաքի վրա: Խերսոնը վերահսկվում է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։