Հայտարարություն՝ մասնակի մոբիլիզացիոն միջոցառումների ավարտի մասին
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի մոբիլիզացիոն միջոցառումների ավարտի մասին։
«Այսօր ավարտվել է զորահավաքը։ Քաղաքացիների ծանուցումը դադարեցվել է։ Ձեր առաջադրած խնդիրը՝ 300 հազար մարդու զորահավաքն ավարտված է։ Լրացուցիչ առաջադրանքներ չեն նախատեսվում»,- զեկուցել է Շոյգուն։
Այժմ, ըստ ՊՆ ղեկավարի, վերապատրաստվում է 218 հազար մարդ։ 82․000 մարդ ավարտել է իր վերապատրաստումը և ուղարկվել Ուկրաինայի հատուկ ռազմական գործողության տարածք, որից ավելի քան 41․000-ը գործում են ստորաբաժանումների կազմում։ Ռազմական գործողություններին մասնակցողները կստանան վետերանի կարգավիճակ և սոցիալական նպաստների համապատասխան փաթեթ։
Նա նշել է, որ զինկոմիսարիատները կշարունակեն զորքերի համալրումը միայն կամավորների և պայմանագրային ծառայության թեկնածուների ընդունելու միջոցով։
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Ինչպես պարզաբանել է Շոյգուն, դա անհրաժեշտ է վերահսկելու հազար կիլոմետր երկարությամբ շփման գիծը և Ուկրաինայի ազատագրված տարածքները։
Զորակոչին մասնակցել է 300 հազար մարդ, առաջին հերթին՝ մարտական փորձ և անհրաժեշտ ռազմական մասնագիտություն ունեցողները։
Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել սեպտեմբերի 21-ին՝ Ուկրաինայում և Դոնբասում ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողության շրջանակներում։