Սամցխե-Ջավախքում երկու ռեստորան են կողոպտել
Բորջոմիում երկու ռեստորան են կողոպտել։ Այս մասին տեղեկություն է տարածում «Borjomi» հեռուստաընկերությունը։
Երկու օր առաջ Բորջոմիում կողոպտել են սննդի երկու օբյեկտ, իսկ երրորդ ռեստորանում գողության փորձ է եղել։ Հաստատությունների ներկայացուցիչների խոսքով՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մեկ մարդ դիմակով շրջում։
My House ռեստորանի ներկայացուցչի խոսքով՝ գիշերը մի մարդ մտել է ռեստորան և դրամարկղից գումար վերցրել։
Ինչ վերաբերում է երրորդ օբյեկտին՝ «Բերգ» ռեստորանում պատմեցին, որ գիշերը ինչ որ մեկը երկաթե առարկայով փորձել է բացել դուռը, սակայն աշխատակիցների ձայնը լսելով՝ դիմել է փախուստի։
Բոլոր երեք օբյեկտներում էլ կատարվել են քննչական գործողություններ։ Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ այս փուլում ձերբակալվածներ չկան։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) հատկանիշներով։