Մեկ ամսից Վրաստանում ալյուրը կթանկանա. Որքա՞ն կարժենա հացը
Ռուսաստանի դուրս գալը «Հացահատիկի գործարքից», որն անվտանգ միջանցք է ապահովում Սևծովյան նավահանգիստներից կարևոր հացահատիկի արտահանման համար, առաջացրել է համաշխարհային գների և պարենային անվտանգության տատանումներ։
Ալյուր և ցորեն արտադրողների միության ղեկավար՝ Լևան Սիլագավան նշում է, որ Վրաստանում ալյուրի գինը մեկ ամսից կթանկանա, սակայն դա վերջնական արտադրանքի գնի վրա չի ազդի։
«Այսօր Վրաստանում ցորենի մեկամսյա ժամանակավոր պաշար կա։ Ուստի համաշխարհային շուկայում թանկացված արժեքը կհավասարակշռվի միջին գնով։ Պաշարն ակնհայտորեն մշտական և անսպառ չէ: Երբ նորը գա ու թանկանա, դա կազդի գնի վրա։ Թանկացում կա, բայց ոչ այնպիսի տեմպերով ու մասշտաբներով, որ ազդի վերջնական արտադրանքի վրա։ Արժեքը կարող է բարձրանալ 1-2 լարիով և փոփոխությունը կարող է կազմել 10 լարի: Հավանաբար, մեկ ամսվա ընթացքում ալյուրը կթանկանա, բայց 1-2 լարիով, եթե իրավիճակը համաշխարհային շուկայում աղետալիորեն չփոխվի»,- ասել է Սիլագավան։