Շտապօգնության անձնակազմի աշխատավարձերը կբարձրանան
2023 թվականին առողջապահության ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն լարի, այս մասին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Առողջապահության ֆինանսավորման համար հատկացված բյուջեի շրջանակներում.
• Համընդհանուր առողջապահության ֆինանսավորումը կազմում է 850 մլն լարի: Ծրագրի շրջանակներում հաջորդ տարի զգալիորեն կընդլայնվի խրոնիկական դեղամիջոցների ֆինանսավորումը, ինչպես նաև կիրականացվի նոր ֆինանսավորում մի շարք ուղղություններով՝ այսպես կոչված՝ DRG մոդելի իրականացում;
• Ավելի քան 190 մլն լարի կուղղվի առաջնային և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելուն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շտապօգնության ծառայության անձնակազմի աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում։ Նաև գյուղի բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերի բարձրացում 100 լարիով;
• Առողջապահական ենթակառուցվածքների բարելավման համար հատկացվել է 97 մլն լարի;
• Կորոնավիրուսի հետ կապված ծախսերը կրճատվել են գրեթե 500 մլն լարիով, և այս փուլում նախատեսվում է հասնել 63 մլն լարիի։
• Մունիցիպալ առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը կազմում է 85 մլն լարի;
• Առողջապահական այլ ծրագրերին հատկացվել է մինչև 340 մլն լարի։