«Լիդերի» մսամթերքում կրկին ձիու և էշի միս է հայտնաբերվել
«Լիդեր»-ի մսամթերքում կրկին ձիու և էշի միս է հայտնաբերվել,- նշվում է Սննդի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։
Նրանց հայտարարությունն առաջարկում ենք անփոփոխ.
«Լիդեր» ՍՊԸ-ի մսամթերքում կրկնակի լաբորատոր հետազոտությունների ընթացքում կրկին ձիու և էշի միս է հայտնաբերվել։ Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայությունը կասեցրել է արտադրական գործընթացը և տուգանել «Լիդեր» ՍՊԸ-ին (Գլդանի Ա/միկրոշրջան, 48-րդ շենքի հարևանությամբ)։ Նշված փաստի առթիվ կատարվում է լրացուցիչ նախաքննություն։
Սպառողների շահերը պաշտպանելու նպատակով Սննդի ազգային գործակալությունը շարունակում է սննդամթերքի նմուշառումներն ու տարբեր հետազոտությունները»,- ասված է Սննդի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։