Սամցխե-Ջավախեթիում՝ անտառում տղամարդու դի է հայտնաբերվել
Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում մոտ 55 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել: Դին գտել են անտառում:
Առկա տեղեկությունների համաձայն, տղամարդը գնացել է Բորջոմիի անտառ փայտ կտրելու։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը նշանակում է անզգուշությամբ կյանքին վնաս հասցնել: