Բնապահպանական վերահսկողության վարչությունը զգուշացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը Ամանորից առաջ խստացնում է հսկողությունը հանրապետության ողջ տարածքում փշատերև ծառերի և բույսերի արդյունահանման, տեղափոխման և իրացման նկատմամբ։
Ինչպես նշվում է վարչության տարածած տեղեկատվության մեջ, այն մարզերում, որտեղ կան փշատերեւ անտառներ, վարչության համապատասխան ծառայությունների աշխատակիցները 24 ժամ հսկողություն են իրականացնում։
«Միաժամանակ հանրապետության ողջ տարածքում իրականացվում է փշատերեւ ծառերի եւ բույսերի իրացման կետերի լայնածավալ մոնիտորինգ; մայրաքաղաքում ինտենսիվ ստուգվում են սպորտի պալատի և մետրոյի կայարանների շրջակա տարածքները։
Բնապահպանական վերահսկողության վարչությունը զգուշացնում է բնակիչներին, որ փշատերևների հավաքումն ու վաճառքն օրինական է միայն տնկարաններից, տնային տնտեսություններից կամ ներմուծումից: Վաճառողը պետք է ներկայացնի ծառի և բույսի օրինական սեփականության իրավունքը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Եթե փշատերեւ բույսը ձեռք է բերվում մասնավոր հողամասից կամ արհեստականորեն տնկված տնկարանից, բույսերի տեղափոխման համար պարտադիր է տեղական քաղաքապետարանի կողմից տրված վկայականը:
Փշատերևների ապօրինի արդյունահանման, փոխադրման և իրացման կանոնների խախտումները ենթակա են տուգանքների, որոնք տատանվում են 200 լարիից մինչև 2000 լարիի սահմաններում։ Բացի այդ, տուգանքի չափին գումարվում է ապօրինի ծառերի և բույսերի բերքահավաքի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը: Իսկ եթե շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցի 1000 լարին, ապա անձը կենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասված է տեղեկատվության մեջ։