Մոբիլիզացիայից թաքնվող ռուսաստանցիներին փախստականի կարգավիճակ չեն տա
Ղրղըզստանում մոբիլիզացիայից թաքնվող ռուսաստանցիներին փախստականի կարգավիճակ չեն տա, հաղորդում է 24.kg-ը։
Նման միջոցը չի ներառվի «քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում, որի փոփոխությունները քննարկել են Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավորները։
Փաստաթղթի սկզբնական տարբերակում ռուսաստացիներին փախստականի կարգավիճակ էր նախատեսվում, սակայն շատ պատգամավորներ դեմ են արտահայտվել։
Ղրղըզստանի կառավարության ներկայացուցիչը պատգամավորներին հայտնել է, որ արդյունքում այդ միջոցը չի մտնի փոփոխված օրենքի մեջ։
Իշխանությունների տվյալներով՝ Ղրղըզստանում 20 տարվա ընթացքում այդ կարգավիճակը ստացել է միայն 159 մարդ։