Նորություն՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար
Հայաստանի կառավարության նիստում՝ Հունվարի 12-ին, հավանություն է տրվել փաստաթղթին, ըստ որի՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները Հայաստանի և Վրաստանի սահմանը կարող են հատել միայն անձը հաստատող փաստաթղթով։ Կողմերը հուշագիրը ստորագրել էին դեռ 2020 թվականի մարտին, որը նախատեսում էր սահմանը հատել միայն անձը հաստատող փաստաթղթով։
«Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է: 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան»,- ասել է Միրզոյանը:
Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ:
«2020 թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին: Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվել, և այժմ այս համաձայնագրի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ կա»,- ավելացրել է նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել, որ այսօր սպասում են Վրաստանի պատվիրակությանը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Երևանում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Փաշինյանը հույս է հայտնել, որ նիստի շրջանակում այս համաձայանագիրը կստորագրվի։