1000 լարի օգնություն՝ յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նորածիններին
Հունվարի մեկից սկսած Վրաստանում յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նորածիններին տրամադրվում է 1000 լարիի միանվագ օգնություն:
Հարկ է նշել, որ 2016 թվականից Ախալքալաքում որպես բարձրլեռնային շրջանի բնակիչներ, ամսական օգնություն է հատկացվում 100 լարիի չափով՝ մեկ տարի յուրաքանչյուր առաջին և երկրորդ երեխայի համար, իսկ 200 լարի՝ երրորդ և հաջորդ երեխայի համար՝ երկու տարի: Այս նպաստը նույնպես պահպանվում է։ Երեխայի ծննդյան ժամանակ Ախալքալաքի քաղաքապետարանը ևս տրամադրում է միանվագ ֆինանսական աջակցություն։ Այսպիսով, 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան ժամանակ հատկացվում է 250 լարի, 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 500 լարի, 4-րդ երեխային՝ 800 լարի, 4-րդ երեխայից հետո նպաստի չափն ավելանում է 300 լարիով:
Բացի այդ, հունվարի 1-ից մասնավոր հատվածում աշխատողներին ծննդաբերության արձակուրդում տրամադրվող օգնությունը 1000 լարիի փոխարեն կդառնա 2000 լարի։