Գրիպ ՝ որ դեպքում են բարդություններ առաջանում
Գրիպը վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով։
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է,թե ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:
Երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտ, ականջաբորբը, ավելի հաճախ են հանդիպում, քան վիրուսի հետ անմիջապես կապված բարդությունները: Գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, Գիյեն-Բարեի համախտանիշը, նեֆրիտը, երիկամային անբավարարությունը և այլն։ Հղիների մոտ, որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություններ, կարող են զարգանալ սուր շնչառական անբավարարություն, ինչպես նաև` համակարգային բորբոքային արձագանքման համախտանիշ (SIRS) և բազմաօրգանային անբավարարություն:
Ի՞նչ անել
Հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է.
✔ ախտանշանների առկայության դեպքում դիմել բժշկի,
✔ անհարկի չօգտագործել հակամանրէային դեղեր, քանի որ դրանք ցուցված չեն վիրուսային վարակների բուժման համար: Դրանք նշանակվում են բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի ցուցումով։