Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD):
Վարչության տվյալներով ՝ երկրաշարժի օջախը գտնվել է ծովում՝ ափից 82 կմ հեռավորության վրա՝ ավելի քան 27 կմ խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել: