Հզոր երկրաշարժ Թուրքիայում՝ զոհ է դարձել 284 մարդ
Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 284 մարդ, տուժել՝ գրեթե 2,5 հազար մարդ, հայտնել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 284 քաղաքացի, տուժել է 2 323»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Օքթայը:
Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում: Ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում:
Ամենից շատ զոհեր կան Քահրամանմարաշ նահանգում, որտեղ գտնվում էր էպիկենտրոնը ՝ 70 զոհ, այնտեղ ավերվել է մոտ 300 շենք։ Վիրավորներն ամենաշատն են Շանլըուրֆա նահանգում՝ մոտ 600։