«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Ախալքալաքի բնակչությանը (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, փետրվարի 9-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 12:00-ից 17:00-ն՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո, Չամդուրա, Կիրովական, Մուրջախեթի, Չունչխա, Մաջադիա գյուղերի և հարակից տարածքի բաժանորդների համար հոսանքը անհասանելի կլինի:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: