Վրաստանը մարդասիրական բեռներ կուղարկի Թուրքիա
Խորհրդարանը Թուրքիայում երկրաշարժից տուժած բնակչության համար սկսում է բարեգործական արշավ,- այս մասին լիագումար նիստում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Բոլոր պատգամավորներին կոչ եմ անում մասնակցել այս բարեգործական միջոցառմանը։ Ես արդեն դիմել եմ Գանձապետների խորհրդին՝ դեկտեմբերին բացակայելու պատճառով պատգամավորների համար պահվող գումարն օգտագործել այս բարեգործական միջոցառման համար»,- ասել է խորհրդարանի նախագահը։
Բացի այդ, Վրաստանի խորհրդարանում բացվել է հատուկ բանկային հաշիվ, որի վրա պատգամավորներն ու խորհրդարանի գրասենյակի աշխատակիցները դրամական օգնություն կհավաքեն տուժածների համար և կպատրաստվի համապատասխան մարդասիրական բեռ։
Ինչպես նշել են Վրաստանի խորհրդարանում, մոտ ապագայում տուժածների համար անհրաժեշտ ապրանքներ և կենցաղային իրեր կուղարկվեն Թուրքիայի Հանրապետություն։