Ո՞ր երկրի քաղաքացիություն են հիմնականում ստանում երկրից փախած ռուսները
Վրաստանը չորրորդն է այն հիմնական երկրների թվում, որոնց քաղաքացիության կամ կացության թույլտվության վկայականը 2022 թվականին ստացել է ավելի քան 50 հազար ռուսաստանցի։ РБК-ն տեղեկությունը հրապարակում է Ֆեդերացիայի ՆԳՆ վիճակագրական տվյալների հիման վրա։
Ներքին գործերի նախարարության ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ կապերի վարչության պետի տեղակալ Յուրի Տիտովը նշում է, 2022 թվականին ավելի քան 50 հազար մարդ դիմել է Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին, որ նրանք ստացել են այլ երկրի քաղաքացիություն կամ օտարերկրյա պետությունում մշտական բնակության իրավունքի փաստաթուղթ, ինչը 4,6%-ով պակաս է 2021թ: 2021 թվականին այս թիվը կազմում էր 53 հազար մարդ։
Տիտովի խոսքով՝ քաղաքացիները պնդել են, որ հիմնականում ունեն Իսրայելի, Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի անձնագրեր։
Ռուսաստանի ԱԳՆ-ն այս շաբաթ հայտնել է, որ 2022 թվականին 4306 մարդ հրաժարվել է ռուսական անձնագրից, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի ներսում Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել է ընդամենը 40 մարդ: