Սամցխե-Ջավախեթիի ավտոճանապարհներին սահմանափակումներ են գործում
Մի քանի օր է, ինչ Վրաստանում աննախադեպ առատ տեղումներ են և օդերևութաբանական բարդ պայմաններ, ինչի պատճառով երկրի ողջ տարածքում ճանապարհային երթևեկության համար որոշակի սահմանափակումներ են գործում։
Ամբողջ Վրաստանում 24 ժամ շարունակվում են ճանապարհների մաքրման և տեխնիկական ավազ-աղի փռումը։ Բոլոր անհրաժեշտ վայրերում մոբիլիզացված են տեխնիկաներ։ Ընդհանուր առմամբ մաքրման աշխատանքների վրա աշխատում է ավելի քան 500 միավոր տեխնիկա՝ ավտոճանապարհների երթեւեկությունը հնարավորինս պահպանելու համար։
Ներկայումս ավտոճանապարհներին գործում են հետևյալ տեսակի սահմանափակումները.
Արգելվում է կցասայլերով և կիսակցորդներով երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներում՝ Խաշուրի-Ախալցխա-Վալե ավտոճանապարհի և Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ավտոճանապարհի կմ 38-կմ 86 (Կեդա-Պակսաձեբի) հատվածներում։
Արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներով՝ Խաշուրի-Ախալցիխե-Վալե մայրուղի, Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի կմ38-կմ86 (Քեդա-Պաքսաձեներ) հատված, բացի այդ, բոլոր տիպի տրանսպորտի երթևեկությունն արգելած է Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոմայրուղու կմ 86-կմ 106 (Պաքսաձեներ-Գոդերձի հանգստավայր) հատվածում:
Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմռան անվադողերով, պատշաճ ավտոմոբիլային տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։