Սամցխե-Ջավախեթիում հավաքված մարդասիրական օգնությունը կհասցվի Թուրքիա
Սամցխե-Ջավախեթիում հավաքված մարդասիրական օգնությունը կտրամադրվի Թուրքիայի երկրաշարժից տուժած բնակչությանը։ Ճելա գյուղի մզկիթի իմամ Ջամբուլ Աբուլաձեն տեղեկությունը տարածում է սոցիալական ցանցերում։
«Ընկերնե՛ր, Թուրքիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար ձեր կողմից նվիրաբերված մարդասիրական օգնությունը առաքվել է Բաթումիում Թուրքիայի հյուպատոսության համամուսուլմանական բաժնի ղեկավարությամբ։
Տուժածներին օգնելու համար մարդասիրական օգնությունն արդեն ուղարկվել է»,- գրել է Աբուլաձեն։
նորհակալություն է հայտնում բոլոր մարդկանց ու կազմակերպություններին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին օգնության և բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար։ Նրա պարզաբանմամբ՝ մարդասիրական իրերի հավաքման ակցիան ավարտվել է։
Դրամական օգնության նվիրատվությունը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։