Հնարավորություն Վրաստանի քաղաքացիների համար
Վրաստանը բանակցություններ է վարում Ֆինլանդիայի և Կիպրոսի հետ, որպեսզի Վրաստանի քաղաքացիներն այդ երկրներում օրինական աշխատելու թույլտվություն ստանան: Այս մասին InterPressNews-ին հայտնել է Վրաստանի առողջապահության փոխնախարարը:
Թամար Բարկալաիան տեղեկացնում է, որ որոշումը կհրապարակվի աշխատուժի անհրաժեշտության վերաբերյալ նոր ուսումնասիրությունից հետո։
«Ուկրաինայի պատերազմի և ԵՄ տարբեր երկրներում միգրացիոն գործընթացների պատճառով, ընդհանուր առմամբ, ԵՄ երկրները դադարեցրել էին աշխատանքային միգրացիայի շուրջ բանակցությունները։ Տեղական շուկան վերագնահատում է աշխատուժի կարիքները: Ըստ այդմ, մենք սպասում ենք մեր գործընկեր երկրների հաջորդ քայլերին, թեև մեր կողմից լիակատար պատրաստակամություն կա»,- ասել է Բարկալաիան։