Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են փետրվարյան երկրաշարժերից առավել տուժած նահանգներից մեկում նոր ստորգետնյա ցնցումների մասին:
4,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ժամը 01:14-ի սահմաններում, Հաթայ քաղաքի Դեֆնե շրջանում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչության (AFAD) տվյալները:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա։ Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում:
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։
Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։
Վրաստանից և Հայաստանի Հանրապետությունից փրկարարական ջոկատներ են ուղարկվել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: