Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում կռվող Վրաստանի քաղաքացիների նկատմամբ
Ուկրաինայում հինգ վրացի կռվողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նմանատիպ մեղադրանք Վրաստանի եւս երեք քաղաքացու է ներկայացվել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին օտարերկրյա վարձկանների մասնակցության փաստերի հետաքննության շրջանակներում հետաքննությունը միջազգային հետախուզում է հայտարարել Վրաստանի հինգ քաղաքացու նկատմամբ։ Նրանց նախկինում հեռակա մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է կիրառվել»,- հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։
Իրենց իսկ պնդումների համաձայն, ապացույցներ են ձեռք բերվել «Վրացական ազգային լեգեոնում» Վրաստանի ևս երեք քաղաքացիների մասնակցության վերաբերյալ և նրանց նկատմամբ հարուցվել է նմանատիպ մեղադրանք։