Աշխատակիցների դեմ կիրառվել են տարբեր առարկաներ, այդ թվում՝ հրկիզիչ սարքեր. ՆԳՆ
ՆԳՆ-ն հերթական հայտարարությունն է տարածում.
«Խորհրդարանի շենքի հարակից տարածքում հանրահավաքի մասնակիցների բողոքի ձեւերը դարձան ծայրահեղ բուռն։
Ռուսթավելի պողոտայում հավաքվածները տարբեր առարկաներ, այդ թվում՝ հրկիզիչ միջոցներ են կիրառել ՆԳՆ աշխատակիցների դեմ։
Իրավապահների հետ բացահայտ առճակատումը նպաստում է իրադարձությունների ծայրահեղ սրմանը։ Ցույցի ընթացքում վիրավորվել են ինչպես մասնակիցները, այնպես էլ իրավապահները։
Ներքին գործերի նախարարությունը, որպես իրավակարգի և հասարակական անվտանգության ապահովման պատասխանատու գերատեսչություն, ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր քաղաքացիներին, հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին դադարեցնել բռնի գործողությունները, պահպանել կարգուկանոնը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Ցույցի ընթացքում օրենքի ցանկացած խախտմանն կհետևի ոստիկանության անհապաղ արձագանքը և անմիջապես կկանխվի»,- ասված է հաղորդագրությունում։