Վերին Լարսն այսօր. ճանապարհը դեպի Ռուսաստանի Դաշնության հետ սահման
Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումներ են մտցվել ձյան տեղումների պատճառով:
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Սահմանափակումը մտցվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով։ Մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի շարունակական երթեւեկության ռեժիմով։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված Վրաստանի ռազմական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։