Չինաստանի հետ ոչ մի ռազմական դաշինք չենք կազմում. Պուտին
Չնայած Ռուսաստանն ու Չինաստանը ակտիվորեն համագործակցում են, նրանք ռազմական դաշնակիցներ չեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-24»-ի եթերում։
«Մենք ոչ մի ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ։ Այո, մենք համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և դա չենք թաքցնում, բայց դա թափանցիկ է, գաղտնի ոչինչ չկա»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունը վտանգ չի ներկայացնում Արեւմուտքի համար։
Հիշեցնենք, որ Չինաստանի նախագահ Սի Ձինպինը մարտի 20-22-ը Մոսկվայում էր։ Այցից հետո կողմերը քննարկել են «Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության խորացումը»։
Եզրափակիչ մամուլի ասուլիսում Պուտինն ու Սի Ձինփինը հիմնականում խոսել են երկու երկրների տնտեսական համագործակցության մասին։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ավելացնել բնական գազի և նավթի մատակարարումները Չինաստան։