Սամցխե-Ջավախեթիից ուղեւորվող մարդատար միկրոավտոբուսը պայթել է
Դժբախտ պատահար է տեղի ունեցել մարտի 25-ին: Սամցխե-Ջավախեթիից դեպի Թբիլիսի ուղեւորվող մարդատար միկրոավտոբուսը պայթել է հենց ճանապարհին: Միկրոավտոբուսում գտնվել է 15 ուղեւոր:
Նախնական տեղեկությունների համաձայն, տրանսպորտը տեխնիկապես անսարք է եղել։ Բարեբախտաբար, ուղևորներին հաջողվել է ժամանակին դուրս գալ տրանսպորտից: Նրանց թվում տուժածներ չկան:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել տրանսպորտային միջոցի անվտանգության նորմերի խախտման հոդվածով։