Պատահական թե դիտավորյալ սպանություն՝ կրակոցից երկու մարդ է մահացել
Ծկալտուբո-Քութաիսի ճանապարհին սպանություն է տեղի ունեցել, երկու երիտասարդ է մահացել: Հաղորդվում է, որ երեք ընկերների միջև բանավոր վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նրանցից մեկը հանել է գրանցված հրազենը՝ իրավիճակը դադարեցնելու համար։ Արդյունքում՝ պատահական կրակոցի զոհ է դարձել երկու մարդ։
Միջադեպը տեղի է երեկ գիշերը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ դեպքի առնչությամբ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։