«Արտադրիր Վրաստանում» նախագծի շրջանակներում Բորջոմիում հանդիպում է տեղի ունեցել բնակիչների հետ։ Տեղեկատվական արշավի շրջանակներում բնակչությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել ծրագրի մասին։ Ծրագրի նպատակն է աջակցել միկրո և փոքր ձեռներեցներին պետական աջակցությամբ սեփական բիզնես սկսելու կամ զարգացնելու հարցում։
Միկրո և փոքր բիզնեսի խթանման ծրագրի շրջանակներում բիզնես գաղափարների ընդունումը կսկսվի ապրիլի 3-ից և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը։
Դրամաշնորհային ծրագրին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի, ով ցանկանում է իր բիզնես գաղափարը վերածել հաջող գործունեության կամ ընդլայնել գործող բիզնեսը։
Դրամաշնորհի առավելագույն չափը 30 000 լարի է: Ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող մասնակցության չափը կազմում է դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրլեռնային բնակավայրերում՝ առնվազն 10%-ը։
Եթե կա շահառու, ապա մյուս շահառուի մասնակցությունը դրամաշնորհային գումարի 50%-ից ոչ պակաս է, իսկ բարձր լեռնային բնակավայրերում՝ 25%-ից ոչ պակաս: