2027 թվականին ամբողջ աշխարհում կվերանա 14 միլիոն աշխատատեղ
Մինչև 2027 թվականը համաշխարհային գործատուները նախատեսում են ստեղծել 69 միլիոն աշխատատեղ և կրճատել 83 միլիոնը: Տեղեկությունը տարածվել է Համաշխարհային տնտեսական ֆորումում, որին նախորդել է շուրջ 800 միջազգային ընկերությունների հարցում։
Զեկույցում ասվում է, որ աշխատատեղերի զուտ կորուստը կկազմի 14 միլիոն, կամ ներկայիս զբաղվածության 2%-ը: Աշխատատեղերի ստեղծման վրա դրական ազդեցություն կունենա անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին, իսկ նվազման վրա կազդի տնտեսական աճի դանդաղումը և գնաճի աճը:
Տնտեսական ֆորումի կանխատեսումների համաձայն, մի կողմից, մասնագետների զբաղվածությունը հետևյալ ոլորտներում՝ տվյալների վերլուծաբաններ, մեքենայական ուսուցում և կիբերանվտանգության փորձագետներ, հինգ տարում կաճի միջինը 30%-ով։
Մյուս կողմից, քարտուղարները կամ տվյալների մուտքագրման աշխատողները կկորցնեն իրենց աշխատանքը: Ընդհանուր առմամբ, խոսքը 26 միլիոն աշխատատեղի մասին է։
Ֆորումում ընդգծվել է, որ այս փուլում արհեստական ինտելեկտը պատասխանատու է բիզնեսի հետ կապված որոշակի խնդիրների 34%-ի համար։ 2020 թվականի համեմատ ցուցանիշը փոքր-ինչ աճել է: