Բորջոմիում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել մեքենան ու միկրոավտոբուսը: Վթարի հետևանքով տուժած 13 հիվանդ տեղափոխվել է «Ջեո Հոսփիթալ» Բորջոմիի բժշկական կենտրոն։ Ուշ գիշերին երկուսին անհրաժեշտ է եղել շտապ վիրահատություն:
Տուժածներից ոմանք գիշերը լքել են կլինիկան։ Տեղեկությունն այս մասին տարածում է Բորջոմի հեռուստաընկերությունը:
«Geo Hospitals» Բորջոմի բժշկական կենտրոնի ղեկավար Դավիթ Բարաբաձեի խոսքով, այս պահին կլինիկայում 5 տուժած կա, այդ թվում՝ երկու երեխա։ Նրանց առողջական վիճակը կայուն է։
ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ապրիլի 29-ին գիշերը:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննությունը սկսել է Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, նշված հոդվածը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, որը պատճառել է առողջությանը թեթեւ վնաս։