Անտառային հրդեհ Ռուսաստանում՝ հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ
Ռուսաստանի Կուրգանի մարզում անտառային հրդեհի զոհերի թիվն աճել է։ Այս մասին տեղեկությունն հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վերջին տվյալներով, բնաղետի հետևանքով զոհվել է 21 մարդ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ամենաբարդ իրավիճակը Սվերդլովսկի, Տյումենի և Կուրգանի շրջաններում է։ Նշված մարզերում հրդեհի հետևանքով վնասվել է ավելի քան 100 շենք, այդ թվում՝ բնակելի տներ և մասնավոր օբյեկտներ։
Կուրգանի շրջանի նահանգապետ Վադիմ Շումկովը բնակչությանը կոչ է արել վտանգի դեպքում տարհանվել։
Ըստ տեղեկությունների՝ ամբողջ երկրում այրվում է ավելի քան 60 հազար հեկտար անտառ։ Հրդեհի տեղայնացմանը մասնակցում են ավելի քան 340 հրշեջ մեքենաներ և օդային բազաներ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև կենդանի ուժ։ Հրդեհի պատճառած վնասի ստույգը դեռ հայտնի չէ։
Նշենք, որ հրդեհները սկսվել են մայիսի 7-ի երեկոյան։
Հրշեջներին առ այսօր չի հաջողվում կանխել հրո ճարակի տարածումը, որը նաև նյութական մեծ վնասներ է պատճառել։