Հայկական կողմը ունի 4 վիրավոր՝ Իրադրությունը ՀՀ սահմանային հատվածում
Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Նշվում է, որ իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ գիշերը և առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմը ունի 4 վիրավոր։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունի մեկ զոհ, մեկ վիրավոր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 1 զոհ և 4 վիրավոր: