Ուկրաինան պատերազմի 446-րդ օրը
Ռուսական ագրեսիան Ուկրաինայում չի դադարում: Անցած օր ու գիշեր օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Սումի թաղամասը։ Հրետանային կրակի և ականանետային հարձակման հետևանքով Բելոպոլսկ բնակավայրում ավելի քան 100 պայթյուն է տեղի ունեցել։
Զապորոժիայի շրջանի Պրիմորսկոյե գյուղի վրա հրթիռային հարձակում է իրականացվել։ Ռուսները կրակ են բացել դպրոցի վրա: Մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, այդ թվում՝ յոթ տարեկան երեխա։
Դոնեցկի մարզը շարունակում է մնալ ռազմական գործողությունների թեժ կետը: Բախմուտի համար կռիվը շարունակվում է։
Ռուսական ուժերն այսօր առավոտյան հրթիռային հարձակում են գործել Ավդիևկայի վրա, ինչի հետևանքով ապաստարանում գտնվող 4 մարդ է զոհվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նրանց տեղեկություններով՝ հրթիռակոծության ժամանակ քաղաքացիները գտնվել են երկաթուղային հիվանդանոցում կազմակերպված ապաստարանում։ Հիվանդանոցը վաղուց չի գործում։