«ՌԴ քաղաքացիների համար պետք է վիզային ռեժիմ սահմանել»
Արթնացի՛ր, Վրաստան, արթնանալու ժամանակն է,- այս մասին սոցցանցում գրում է «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիների համար պետք է անհապաղ վիզային ռեժիմ սահմանել։
«Արթնացի՛ր, Վրաստան, արթնանալու ժամանակն է։ Վրաստանի լուռ բռնակցում է ընթանում – անեքսիան միայն տանկը չէ։ Ռուսաստանի քաղաքացիների համար շտապ վիզային ռեժիմ սահմանել։ Եթե այսպես շարունակվի, մենք Վրաստանը կստանանք առանց վրացիների»,- գրում է Մամուկա Խազարաձեն։