Մեծ Բրիտանիան խստացնում է վիզային ռեժիմը
Մեծ Բրիտանիան միգրանտների թվի աճի պատճառով խստացնում է վիզային ռեժիմը։
BBC-ի փոխանցմամբ՝ այսուհետ օտարերկրյա ասպիրանտները, որոնց ուսումը կապված չէ հետազոտական աշխատանքի հետ, այլեւս չեն կարողանա իրենց ընտանիքի անդամներին բերել Մեծ Բրիտանիա։Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիան վերջին մեկ տարում 136 հազար վիզա է տրամադրել արտասահմանցի ասպիրանտների հարազատներին։ Սա ինը անգամ ավելի է, քան 2019 թվականին։
Նույն տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, 2023 թվականի սկզբից մինչ օրս օրինական հիմունքներով Մեծ Բրիտանիա է ժամանել 700 հազար մարդ։
Ինչպես կառավարության նիստում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, վիզային ռեժիմի խստացումը ծառայում է միգրանտների թվի կրճատմանը։
Համաձայն նոր կանոնների՝ արտասահմանյան ասպիրանտների գործընկերներն ու երեխաները չեն կարողանա դիմել վիզա ստանալու համար, որը թույլ կտա նրանց ապրել Մեծ Բրիտանիայում: Այս սահմանափակումը կհանվի այն բանից հետո, երբ հավակնորդն ավարտի իր ուսումը: