Սամցխե-Ջավախեթիում բրուցելոզի վարակը տարածվում է
Ասպինձայի մունիցիպալիտետի Օրգորա գյուղում բրուցելոզ է հաստատվել 15 խոշոր եղջերավոր անասունի և 3 ոչխարի մոտ։ Այս մասին «Իններորդ ալիքի» հետ զրույցում ասաց Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախեթիի բաժնի ղեկավար Լիա Բեքաուրին։
Նրա խոսքով, այն գյուղերում, որտեղ բրուցելոզ է հայտնաբերվել, այս փուլում ուսումնասիրվում է ներկա իրավիճակը։ Անասնաբույժները զննում են կենդանիներին և հարցնում գյուղացիներին։
Վարակված կենդանիների մեծ մասը մորթվում է անասնաբուժական սպանդանոցներում՝ անասնաբույժների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ բրուցելոզը ի սկզբանե հայտնաբերվել էր Ասպինձայի մունիցիպալիտետի Սակուդաբելի գյուղում։ Այս պահին այստեղ 27 դեպք է գրանցվել:
Բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Այն իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 1-3 շաբաթ է։ Բրուցելոզին բնորոշ է կլինիկական ախտանշանների բազմաձևությունը։
Հաճախ հիվանդությունն սկսում է սուր, ջեիմաստիճանը բարձրանում է մինչև 39-40° C, առաջանում են դոդ, թուլություն, առատ քրտնարտադրություն, մկաններում և հոդերում ուժեղ ցավեր, բնորոշ են նյարդային և ոսկրահոդային համակարգերի, արյունատար անոթների ախտահարումները: