Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 10:24-ին, երկրաշարժ է գրանցվել Վրաստանում։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թիանեթին, իսկ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3,6 բալ (ML):
Տեղեկությունը տարածում է Երկրի մասին գիտությունների ինստիտուտը։
Նշենք նաև, որ երեկ նույնպես նույն տարածքում գրանցվել էր երկրաշարժ: