Անչափահասին զրկել են ազատությունից, ամուսնացնելու նպատակով . ՆԳՆ
08.06.2023
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժնի Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները, թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1994 թվականին ծնված Ջ.Հ.-ին եւ 1981 թվականին ծնված Գ.Ա.-ին՝ անչափահասին խմբով ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։ «Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունիսի 7-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում Ջ. Հ.-ն ամուսնանալու նպատակով ապօրինի ազատությունից զրկել է 2007 թվականին ծնված Ս.Կ.-ին։ Նշված հանցավոր արարքին մասնակցել է որպես մեղադրյալ ներկայումս ձերբակալված Գ.Ա.-ն:
Ոստիկանությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ինտենսիվ միջոցառումների արդյունքում պարզել է առևանգված աղջկա գտնվելու վայրը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Ջ.Հ.-ին եւ Գ.Ա.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ։
Խմբի կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին ազատությունից ապօրինի զրկելու փաստի առթիվ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «դ» ենթակետերով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.